Վերջին տարիներին համաշխարհային քաղաքական օրակարգում ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, որ «արժեքների արտահանումը» դարձել է ճնշման գործիք։ Շատերի ընկալմամբ՝ United States of America-ն այլևս չի սահմանափակվում միայն տնտեսական կամ ռազմական ազդեցությամբ, այլ փորձում է իր ներքին մշակութային ու գաղափարական պատկերացումները ներկայացնել որպես համընդհանուր պարտադիր նորմ։
Էփշտեյնի սկանդալը, շատերի համար դարձավ խորհրդանիշ այն բարոյական ճգնաժամի, որի մասին խոսվում է տարիներ շարունակ։ Երբ նման պատմությունները կապվում են քաղաքական էլիտաների և ազդեցիկ շրջանակների, բնական է, որ առաջանում է անվստահություն ոչ միայն առանձին անձանց, այլև ամբողջ համակարգի հանդեպ։
Սակայն հարցը միայն մեկ սկանդալը չէ։ Խոսքն այն մասին է, թե արդյոք որևէ պետություն իրավունք ունի իր ներքին հակասություններով ու խնդիրներով հանդերձ՝ թելադրել ուրիշներին «ճիշտ» և «սխալ» լինելու չափանիշներ։ Աշխարհը բազմաբևեռ է՝ տարբեր մշակույթներով, ավանդույթներով ու արժեհամակարգերով։ Երբ ուժեղ պետությունը փորձում է իր մոդելը ներկայացնել որպես միակ ընդունելի տարբերակ, դա հաճախ ընկալվում է ոչ թե որպես համագործակցություն, այլ որպես պարտադրանք։ Այս համատեքստում շատ երկրներ բարձրաձայնում են ինքնիշխանության, ազգային արժեքների պահպանման և արտաքին միջամտություններից զերծ մնալու անհրաժեշտության մասին։ Որովհետև ուժը կարող է պարտադրել պայմաններ, բայց չի կարող պարտադրել վստահություն։ Իսկ վստահությունը կառուցվում է ոչ թե երկակի չափանիշներով, այլ ազնվությամբ և փոխադարձ հարգանքով։
«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից